«Ռոսնեֆտի» շահույթը կտրուկ անկում է ապրում

1 Min Read

Ռուսական խոշոր նավթագազային ընկերության՝ «Ռոսնեֆտ» կորպորացիայի զուտ շահույթը այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 1.9 միլիարդ եվրո։ Այս մասին հայտնել է կորպորացիայի մամուլի ծառայությունը։ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 58%-ով, պարզաբանել է «Կոմերսանտ» թերթը։

«Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը գործել է մակրոտնտեսական միջավայրի հետագա վատթարացման պայմաններում, այդ թվում՝ ռուսական «Ուրալս» նավթի գնի անկման և զեղչերի ընդլայնման, նոր պատժամիջոցների սահմանափակումների, ինչպես նաև ռուբլու ամրապնդման պայմաններում», — ասել է կորպորացիայի ղեկավար Իգոր Սեչինը։

Բացի այդ, Ռուսաստանի գլխավոր նավթատարների օպերատոր «Տրանսնեֆտի» նավթի մղման սակագները հունվարից ի վեր աճել են 9.9%-ով, նավթամթերքի փոխադրման և երկաթուղային բեռնափոխադրման սակագները՝ 2024 թվականի վերջից ի վեր՝ 13.8%-ով։

Փետրվարին Ռուսաստանում գազի արտադրությունը նվազել է 11.3%-ով՝ 2024 թվականի փետրվարի համեմատ՝ հասնելով 57.2 միլիարդ խորանարդ մետրի։ Երկու ամսվա արդյունքներով արդյունահանվել է 131 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 7,3%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրել է «Կոմերսանտ» թերթը մարտին։

Իր տվյալների համաձայն՝ ցուցանիշների վրա ազդել է հունվարի 1-ին Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցումը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով