Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ 2025 թվականի սկզբից Ռուսաստանի ամենահարուստ գործարարների համատեղ կարողությունը աճել է 22,547 միլիարդ դոլարով։
Մայիսին առաջատար եռյակը չի փոխվել՝ համեմատած ապրիլի հետ.
-
Ամենաշատ կարողությունն ավելացրել է «Նորնիկել» ընկերության հիմնական սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը։ Նրա կարողությունը աճել է 3.82 միլիարդ դոլարով՝ հասնելով 31.7 միլիարդի։ Նա պահպանել է առաջին տեղը։
-
Երկրորդ տեղում մնում է «Լուկօյլ»-ի համասեփականատեր Վագիթ Ալեքպերովը, որի կարողությունը 2025 թվականի սկզբից աճել է 561 միլիոն դոլարով՝ հասնելով 25.9 միլիարդի։
-
Երրորդ տեղում է ՆԼՄԿ ընկերության բենեֆիցիար Վլադիմիր Լիսինը, որի կարողությունը նվազել է 1.62 միլիարդ դոլարով՝ հասնելով 24.2 միլիարդի։
-
Չորրորդ տեղում է «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը, որը բարձրացել է երկու հորիզոնականով։ Նրա կարողությունը աճել է 860 միլիոն դոլարով՝ կազմելով 23.2 միլիարդ։
-
Հինգերորդ տեղում է «Սևերստալ»-ի բենեֆիցիար Ալեքսեյ Մորդաշովը։ Նրա կարողությունը նվազել է 598 միլիոն դոլարով՝ կազմելով 22.6 միլիարդ։
-
Վեցերորդ տեղում է «Եվրոխիմ» և ՍՈՒԷԿ ընկերությունների նախկին բենեֆիցիար Անդրեյ Մելնիչենկոն (ով 2022 թվականի մարտի 9-ին դուրս է եկել այդ ընկերությունների համասեփականատերերի ցանկից և ընկել ԵՄ-ի պատժամիջոցների տակ)։ Նրա կարողությունը ավելացել է 1.59 միլիարդ դոլարով՝ հասնելով 21.8 միլիարդի։
-
Յոթերորդ տեղում է Ալիշեր Ուսմանովը («Մետալոինվեստ», «Մեգաֆոն»), որի կարողությունը աճել է 3.7 միլիարդ դոլարով՝ հասնելով 16.9 միլիարդի։
-
Ութերորդ տեղը կրկին զբաղեցնում է Միխայիլ Պրոխորովը («Օնեքսիմ» խումբ), որի կարողությունը ավելացել է 563 միլիոն դոլարով՝ կազմելով 15.4 միլիարդ։
-
Իններորդ տեղում է «Ալֆա-գրուպ»-ի համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը։ Նրա կարողությունը նվազել է 1.03 միլիարդ դոլարով՝ կազմելով 13.7 միլիարդ։
-
Տասնյակի վերջին հորիզոնականում է Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը։ Նրա կարողությունը 2025-ի սկզբից աճել է 2.03 միլիարդ դոլարով՝ հասնելով 13 միլիարդի։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2025 թվականի սկզբից ավելացել է 22.547 միլիարդ դոլարով։ BBI վարկանիշը հաշվարկվում է միլիարդատերերի մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։ Որոշ ընկերությունների դեպքում հաշվարկը կատարվում է շուկայական կապիտալիզացիայի և EBITDA-ի հարաբերակցությամբ կամ բաժնետոմսի գնի և մեկ բաժնետոմսի եկամտի հաշվարկով։
BBI վարկանիշում ներառված է աշխարհի 500 ամենահարուստ մարդը։ Նրանց թվում կա 22 ՌԴ քաղաքացի, որոնց համատեղ կարողությունը 2025 թվականի հունիսի 2-ի դրությամբ կազմում է 317.7 միլիարդ դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում