ԱՄՆ-ում ցանկանում են հասցնել մինչև G7 գագաթնաժողովը ընդունել Ռուսաստանի դեմ «կործանիչ» պատժամիջոցները

1 Min Read

Ամերիկացի սենատորներ Ռիչարդ Բլումենթալը և Լինդսի Գրեհեմը (ներդրվել է Ռուսաստանի ֆինանսական վերահսկողության ծառայության՝ «Ռոսֆինմոնիտորինգ»-ի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում), ովքեր Ռուսաստանի դեմ նոր «կործանիչ» պատժամիջոցների օրինագծի հեղինակներն են, ցանկանում են այն ընդունել մինչև «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

«G7 գագաթնաժողովին ընդառաջ մենք հույս ունենք, որ պատժամիջոցները կգործարկվեն Եվրոպայի հետ համատեղ, որպեսզի Չինաստանին ուղարկվի միանշանակ ուղերձ», — հայտարարել են սենատորները։

Նրանք նաև ընդգծել են, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ՝ ստիպելու նրանց դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Բլումենթալն ու Գրեհեմը նշել են նաև, որ օրինագիծն աջակցություն ունի Սենատում՝ այն պաշտպանում է 100 սենատորից 82-ը։ G7 գագաթնաժողովը կանցկացվի Կանադայում՝ հունիսի 15-ից 17ը։

Ավելի վաղ Գրեհեմը Թուրքիայում հանդիպել էր Ուկրաինայի և եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչների հետ և ներկայացրել Ռուսաստանի դեմ «կործանիչ» պատժամիջոցների օրինագիծը։ Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է մաքսային տուրքերի սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ, գազ և այլ ռեսուրսներ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով