Ավելացող պետական պարտք, նվազող զբոսաշրջիկներ և աճ գրանցած անվանական աշխատավարձ: Շաբաթը՝ թվերով. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթըը Banksnews.am-ի հետ:

Մինչ տարբեր հանրային ակտիվիստներ պատմում են անորակ կառուցած մանկապարտեզների և մսխումների մասին՝ Կառավարությունը հերթական որոշմամբ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի պատշաճ իրականացման համար կհատկացնի ևս 9 մլրդ 6 մլն դրամ։

Վիճակագրական կոմիտեի նոր տվյալները փաստում են՝ 2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձերը Հայաստանում աճել են 5․7%-ով՝ կազմելով ֏298,879։

Ի դեպ, Հայաստանի ամենաբարձր միջին անվանական աշխատավարձը Երևանում է: 2025թ․ առաջին եռամսյակում  այն  կազմել է ֏347,002՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 6%-ով։

2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 13 մլրդ 608 մլն դոլար։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ տարեսկզբի համեմատ պետպարտքն աճել է 766 մլն դոլարով կամ 6%-ով։Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Հայաստանի կառավարությունը 750 մլն դոլար նոր պարտք է վերցրել։

2025 թվականի  մարտի վերջի դրությամբ դրամով և արտարժույթով տրված վարկերի ծավալները Երևանում կազմել են  4,5 տրլն դրամ, որը  2024 թվականի մարդի վերջի համեմատ աճել է մոտ  29 %-վ:

Եվ վերջում՝ զբոսաշրջային թվեր: 2025 թ.-ի ապրիլին Հայաստան է այցելել 123,705 զբոսաշրջիկ՝ 40,265-ով քիչ նախորդ տարվա ապրիլից: Ամենաշատը  Հայաստան եկել են Ռուսաստանից (36%), Վրաստանից (15%) և Իրանից (9%):

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով