ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ներմուծվող պողպատի մաքսատուրքերը կկրկնապատկվեն: Այս մասին մայիսի 30-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում:
«Հաջորդ շաբաթ պողպատի մաքսատուրքերը կբարձրացվեն 25%-ից մինչև 50%՝ ԱՄՆ պողպատի արդյունաբերությունը արտաքին ազդեցությունից և անարդար մրցակցությունից լրացուցիչ պաշտպանելու համար», — ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ՝ մայիսի 30-ին, ԱՄՆ վերաքննիչ դատարանը վերականգնել է Թրամփի առևտրային մաքսատուրքերը: Սակայն նոր որոշումը որևէ կոնկրետ սահմանում չի պարունակում և «ստեղծում է նոր անորոշություն Թրամփի մաքսատուրքերի ճակատագրի վերաբերյալ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում