Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 95 դոլար՝ մեկ բարելի դիմաց

1 Min Read

Brent տեսակի նավթի ֆյուչերսային պայմանագրի գինը Լոնդոնի ICE բորսայում այսօր աճել է մինչև 95 դոլար մեկ բարելի դիմաց՝ 2022 թվականի հոկտեմբերի 14-ից ի վեր առաջին անգամ՝ համաձայն առևտրի տվյալների:

Մոսկվայի ժամանակով ժամը 16:30-ին բորսայի տվյալներով՝ Brent-ի արժեքն ավելացել է 1,29 %-ով՝ հասնելով 95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Մոսկվայի ժամանակով ժամը 16:36-ին արդեն Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև 1,06 % և մեկ բարելի դիմաց կազմել է 94,78 դոլար։

Միևնույն ժամանակ, WTI հում նավթի 2022 թվականի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսներն աճել են 1,5%-ով՝ հասնելով 89,23 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Կիսվեք այս հոդվածով