Ռուս զինվորականները 15 մլն ռուբլի պարգևատրում են ստացել ամերիկյան կործանիչ խոցելու համար

1 Min Read

12 ռուս զինվորականներ, ովքեր մասնակցել են թիրախի ոչնչացմանը, ստացել են դրամական հավաստագրեր՝ ընդհանուր 15 մլն ռուբլու չափով։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 29-ին, սահմանամերձ տարածքում՝ հրամանատարության մասնակցությամբ, հայտնում է «Ведомости»-ն։

«Ֆորէս» ընկերությունը դեռևս 2024 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ 15 մլն ռուբլի պարգև է տրամադրելու այն զինծառայողին, ով առաջինը կխոցի ամերիկյան F-16 կործանիչը Ուկրաինայի ռազմական գործողությունների գոտում։ Այդ ժամանակվանից հայտնվել էին նաև տեղեկություններ այն մասին, որ Զապորոժիեի շրջանում Ռուսաստանի ԶՈՒ-ն հնարավոր է՝ խոցել էր ուկրաինական ռազմական ինքնաթիռ։

2025 թվականի ապրիլի 13-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց F-16 կործանիչի ոչնչացման մասին՝ հակաօդային պաշտպանության միջոցով։

2024 թվականի հուլիսին «Կենտրոն» զորախմբի զինվորականները դրամական պարգևատրում էին ստացել Աուդեևկայի ուղղությամբ արևմտյան արտադրության տեխնիկա ոչնչացնելու համար։ Այդ ժամանակ «Ֆորէս» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Իլյա Պոտանինը հայտնել էր, որ ընկերությունը պարգևատրում է սահմանել ռուս զինվորականների համար, ովքեր կխոցեն F-15 կամ F-16 ինքնաթիռներ։ F-16-ի համար պարգևատրումը կազմում է 15 մլն ռուբլի։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով