Պետդումայում առաջարկել են 40 անգամ բարձրացնել տուգանքն աղմկոտ մեքենաներ վարելու համար

1 Min Read

Օրինագծի հեղինակները՝ЛДПР-ից(Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն) մի խումբ պատգամավորներ են։ Նրանք առաջարկում են բարձրացնել պատիժը աղմկոտ և «աղմկոտ» ավտոմեքենաների համար՝ մինչև 20 հազար ռուբլի ֆիզիկական անձանց, իսկ 20-ից 30 հազար ռուբլի՝ պաշտոնատար անձանց համար։

Ներկայումս տրանսպորտային միջոցների շահագործման համար, որոնք գերազանցում են արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության կամ աղմուկի նորմատիվները, սահմանված տուգանքը կազմում է 500 ռուբլի, իսկ նման մեքենաների շահագործումը թույլատրելու համար՝ 500-ից 1000 ռուբլի։

«Նշված տուգանքները սահմանվել են դեռ 2007 թվականին, իսկ շահագործման տուգանքը 2013-ին բարձրացվել է 300-ից մինչև 500 ռուբլի։ Սակայն ներկայումս՝ հաշվի առնելով 2007-ից սկսած գնաճը, այդ գումարը աննշան է համարվում», — ասված է հիմնավորման մեջ։

Միևնույն ժամանակ, պատգամավորները չեն հստակեցրել, թե ինչպես է չափվելու ավտոմեքենաների աղմուկը կամ արտանետումները։ Հիմնավորման մեջ նաև բացակայում է տեղեկատվություն այն մասին, թե աղմուկի ինչ մակարդակից է սկսվելու տուգանքը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով