«Brand Finance»-ը աշխարհի առաջատար ապրանքանիշերի գնահատման խորհրդատվական ընկերությունը հրապարակել է Թուրքիայի «ամենաթանկարժեք ապրանքանիշների» վերաբերյալ զեկույցը։ 2025-ի տվյալներով, ցանկում տեղ է գտել 125 ապրանքանիշ։
Հրապարկաված ցանկում առաջին տեղը 2 մլրդ 266 մլն դոլարով զբաղեցնում է «Türk Hava Yolları» (THY- Թուրքական ավիաուղիներ) ընկերությունը։
Երկրորդ տեղում կենցաղային տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Arçelik» ընկերությունն է։ Ապրանքանիշի արժեքը կազմում է 1 մլրդ 645 մլն դոլար։ 3-րդ տեղում «İş Bankası»-ն (Աշխատանքային բանկ) է՝ 1 մլրդ 240 մլն դոլարով։
4-րդ տեղում կենցաղային տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Vestel» ընկերությունն է՝ 928 մլն դոլար արժողությամբ, իսկ 5-րդ տեղում ավտոմեքենաների արտադրող «Ford Otosan» ընկերությունն է՝ 905 մլն դոլար արժողությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում