Գնա՞ճ, թե գնանկում հանգստի կազմակերպման ծառայությունների ոլորտում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Ամռան ամիսներին շատերն են փորձում  հանգստի հարմարավետ տարբերակ գտնել արձակուրդները հնարավորինս հետաքրքիր ու հագեցած անցկացնելու համար։ Մեր քաղաքացիները հանգիստը կազմակերպում են թե՛ երկրի ներսում, թե երկրից դուրս. կարևոր նախապայման եմ նաև հանգստի կազմակերպման ծառայությունների գները։

Ներքին տուրիզմի սիրահարների համար կարևոր են նաև հյուրանոցային ծառայությունների գները։

Հանգատի կազմակերպման ծառայությունների գների փոփոխություններին 2025թ․ հունվար-ապրիլին 2024թ․ համապատասխան ժամանակահատվածի համեմատ կարող ենք ծանոթանալ ստորև․

Նկատենք, որ երկրի ներսում հանգստի կազմակերպման ծառայությունների գների փոփոխությունները 2025թ․ հունվար-ապրիլ ամիսներին 2024թ․ համապատասխան նույն ամիսների համեմատ նվազման միտում են դրսևորել։

Մասնավորապես, 2025թ․ ապրիլին 2024թ․ ապրիլի համեմատ ծառայությունների գները նվազել են 1․6%-ով։ Այստեղ նույն վարքագիծն է դրսևորվում նաև հյուրանոցային ծառայությունների գների մասով։ Դեռևս 2025թ․ հունվար ամսին 2024թ․ նույն ամսի համեմատ գնանկումը հյուրանոցային ծառայությունների մասով կազմում էր 6%, իսկ արդեն 2025թ․ ապրիլին 2024թ․ ապրիլի համեմատ՝ 2․1%։

Այլ է պատկերը միջազգային հանգստի կազմակերպման մասով։ Այս պարագայում որքան մոտենում ենք զբոսաշրջային սեզոնին, այնքան ծառայությունների գներն աճում են։ Մասնավորապես, 2025թ․ ապրիլին 2024թ․ ապրիլի համեմատ միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գներն աճել են շուրջ 31%-ով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով