ԵՄ առաջարկը կարող է իջեցնել ռուսական նավթի գները

1 Min Read

 Եվրոպական հանձնաժողովը՝ ԵՄ առաջատար երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի աջակցությամբ, առաջարկում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ռուսական նավթի գնի առաստաղը բարելի համար 60 դոլարից իջեցնելով մինչև 45 դոլար, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Տեղեկատվության համաձայն՝ նախաձեռնությունը քննարկվում է ԵՄ 18-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակներում։

Այնուամենայնիվ, առաջարկը դեռևս միաձայն աջակցություն չի ստացել ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների, ինչպես նաև G7 երկրների կողմից։ G7 ֆինանսների նախարարների վերջերս Կանադայում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է ռուսական նավթի գնի առաստաղը իջեցնելու կոչը վերջնական հայտարարության մեջ ներառելու հնարավորությունը, գրում է FT-ն։

Աղբյուրների համաձայն՝ նախաձեռնությունը աջակցել են ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան, սակայն ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խնդրանքով համապատասխան կետը չի հայտնվել վերջնական փաստաթղթում։

ԵՄ մի քանի երկրներ, որոնք նախկինում կասկածամիտ էին նավթի գների առաստաղների նկատմամբ, ինչպիսիք են Հունգարիան և Հունաստանը, դեռևս ուսումնասիրում են առաջարկի հնարավոր հետևանքները։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով