Եվրոպան խստացնում է պատժամիջոցները

1 Min Read

 Եվրոպան կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։

«Մենք՝ եվրոպացիներս, կշարունակենք խստացնել պատժամիջոցները։ ԱՄՆ Կոնգրեսը նույնպես պատրաստ է ընդլայնել պատժամիջոցները», — ասել է նա Վաշինգտոն այցից առաջ։

Միևնույն ժամանակ, ըստ արտաքին գործերի նախարարության ղեկավարի, անհրաժեշտ է «պահպանել ճնշումը», որպեսզի Ռուսաստանը լուրջ բանակցություններ սկսի Ուկրաինայի հարցով։

Նշենք, որ մայիսի 28-ին Վադեֆուլը աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ նա բանակցություններ կվարի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ուշադրության կենտրոնում կլինեն ռուս-ուկրաինական հակամարտությունը, Ղազայի հատվածում ստեղծված իրավիճակը և ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային վեճը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի վրա, որը կներառի նավթի վերաբերյալ միջոցառումներ, գնի առաստաղի իջեցում և այսպես կոչված ստվերային նավատորմի դեմ նոր սահմանափակումներ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով