Եվրոպան վերացնում է Սիրիայի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները

1 Min Read

 Եվրոպական Միությունը հայտարարել է Սիրիայի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները վերացնելու, ինչպես նաև արաբական երկրի 24 կառույցների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի, սև ցուցակներից բացառելու մասին։

«ԵՄ խորհուրդն ընդունել է Սիրիայի դեմ բոլոր տնտեսական սահմանափակող միջոցառումների վերացման վերաբերյալ իրավական փաստաթղթեր, բացառությամբ անվտանգության նկատառումներից (նկատի ունի հակաահաբեկչական միջոցառումները — խմբ.),- ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ —

Բացի այդ, սև ցուցակից հանվել է 24 ընկերություն, այդ թվում՝ Սիրիայի Կենտրոնական բանկը և նավթի արդյունահանման և բամբակի վերամշակման ոլորտներում գործող ընկերությունները»։

Փաստաթղթում նշվում է, որ այս քայլը ԵՄ արտաքին գործերի նախարարների մայիսի 20-ի քաղաքական որոշման իրականացումն էր՝ Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցները վերացնելու նպատակահարմարության վերաբերյալ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով