Ռուսաստանի հում նավթի արտահանումից եկամուտը նվազել է մինչև երկու տարվա ամենացածր մակարդակ՝ էներգակիրների գների անկման ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը։
Մայիսի 25-ին ավարտված չորս շաբաթվա ընթացքում Ռուսաստանի միջին հում նավթի առաքումները կազմել են օրական 3.39 միլիոն բարել, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ ընդամենը 10,000 բարելով պակաս է։
Այնուամենայնիվ, արտահանման առաքումների ընդհանուր արժեքը ամենացածրն էր 2023 թվականի ապրիլից ի վեր։
Հում նավթի արտահանումից եկամուտը մայիսի 25-ին ավարտված շաբաթվա ընթացքում նվազել է 20 միլիոն դոլարով (1%)՝ հասնելով 1.26 միլիարդ դոլարի։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ծովային հում նավթի արտահանման արժեքը նվազում է ավելի քան 13 ամիս անընդմեջ։
2024 թվականի ապրիլի 21-ից ի վեր, երբ արտահանման եկամուտները կազմում էին շաբաթական մոտ 1.95 միլիարդ դոլար, ռուսական նավթի գինը նվազել է 28%-ով, մինչդեռ առաքումները՝ մոտ 8%-ով։ Bloomberg-ը նշում է, որ պարզ չէ, թե որքանով են պատժամիջոցները ազդել այս թվերի վրա։
Հիշեցնենք, որ ապրիլին Ռուսաստանը հում նավթի և նավթամթերքի արտահանումից ստացել է 13,2 միլիարդ դոլար, ինչը գրեթե երկու տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է։ Պետդուման կրկին քննարկում է հարկերի բարձրացման հնարավորությունը դաշնային բյուջեն համալրելու համար՝ 2025 թվականին նավթի և գազի եկամուտների զգալի անկման ֆոնին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում