Օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ մարդկության առջև ծառացած գերխնդիրներից մեկը։ Ածխաթթու գազերի արտանետումների դեմ պայքարը շատ դեպքերում արգելակվում է հիմնական «աղտոտող» երկրների քայլերի պատճառով։ Օրինակ, ԱՄՆ ներկայիս վարչակազմը խիստ բացասական է վերաբերվում օդի աղտոտվածությանը վերաբերող թեզերին՝ նշելով, որ հանրության շրջանում ստեղծված տագնապները խիստ չափազանցված են։
Կան նաև այլ պետություններ, որտեղ ստեղծված տնտեսական մոդելը խիստ հարված է հասցնում բնությանը, սակայն տնտեսական շահերից ելնելով`գտնում են, որ չեն կարող անցում կատարել ավելի անվնաս, էկո տեխնոլոգիաներին։
Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ ածխաթթու գազերի արտանետումները բաշխված են տնտեսության տարբեր ոլորտների միջև հետևյալ կերպ․
Ածխաթթու գազերի համաշխարհային արտանետումների շուրջ 33%-ի «հովանավորը» «էլեկտրաէներգիայի ոլորտն է։ Երկրորդ տեղում տրանսպորտի ոլորտն է` արտանետումների 16%-ով։
13% մասնաբաժնով երրորդ տեղում են հայտնվել արտադրության և շինարարության ոլորտները։
Վիճակագրական տվյալները շարունակ փաստում են, որ տարբեր հիվանդությունները և դրանց արդյունքում արձանագրված մահերը մեծապես պայմանավորված են տարեց տարի վատթարացող էկոլոգիայով։ Մինչդեռ կարելի է և պետք է հասնել տնտեսական նոր աշխարհակարգին՝ փորձելով լուծում տալ բոլոր այն մարտահրավերներին, որոնք էապես վտանգում են մարդկանց առողջությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում