Toncoin-ի փոխարժեքը բարձրացել է. ի՞նչն է նպաստել փոխարժեքի բարձրացմանը

2 Min Read

Toncoin թոքենի արժեքն աճել է Telegram-ի կողմից պարտատոմսերի տեղաբաշխման ծրագրերի և TON էկոհամակարգի վճարային գործառույթների զարգացման վրա արված շեշտադրումների ֆոնին։

Չնայած վերջին 24 ժամում թվային ակտիվների շուկայի ընդհանուր կապիտալիզացիայի նվազմանը 2.6%-ով՝ Toncoin-ի գինը աճել է 3.2%-ով՝ հասնելով մոտ $3.08՝ ըստ Երևանի ժամանակով 13:00-ի տվյալների։
15:13-ի դրությամբ՝ Toncoin-ը արդեն բարձրացել էր մինչև $3.3867։

🔹 The Wall Street Journal-ի տվյալներով՝ մայիսի 28-ին Telegram-ը, որը TON էկոհամակարգի անբաժանելի մասն է, պլանավորում է նվազագույնը $1.5 միլիարդ ներգրավել ներդրողներից։
Հնարավոր ներդրողների շարքում նշվում են BlackRock, Աբու Դաբիի պետական ներդրումային հիմնադրամը՝ Mubadala, և Citadel հեջ-ֆոնդը։
Ստացված միջոցները կուղղվեն Telegram-ի 2021 թվականին թողարկված պարտատոմսերի մարմանը, որոնց վարկային ժամկետն ավարտվում է 2026-ի մարտին։

Ըստ աղբյուրների՝ Telegram-ի ղեկավարությունը ներդրողներին տեղեկացրել է, որ 2024 թվականին ընկերության տարեկան շահույթը կազմել է $540 միլիոն, իսկ եկամուտը՝ $1.4 միլիարդ։
2025 թվականին շահույթը կանխատեսվում է ավելի քան $700 միլիոն, եկամուտը՝ $2 միլիարդ։

 Բացի այդ, TON բլոկչեյնի մշակմամբ զբաղվող TON Foundation-ը վճարային ուղղության փոխնախագահ է նշանակել նախկին Visa Crypto-ի բարձր պաշտոնյան՝ Նիկոլա Պլեկասին։

Նրա պատասխանատվության ներքո կլինի էկոհամակարգի գլոբալ վճարային ռազմավարության մշակումը, այդ թվում՝ TON պլատֆորմի և Telegram մեսենջերի հավելվածների համար գործընկերային ծրագրերի զարգացումը, նշում է The Block-ը։

 «Քանի որ վճարումները դառնում են TON էկոհամակարգի ավելի կարևոր բաղադրիչ, իմաստ ուներ ներգրավել մի ղեկավար, որը կենտրոնացած է այդ ոլորտի վրա։ Նպատակն է արագացնել վճարային հնարավորությունների զարգացումը TON-ում», — ասել է Պլեկասը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով