Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է 5 հազար ռուբլու չափով տուգանք, որը կկիրառվի այն տաքսիստների նկատմամբ, ովքեր չեն անցել հատուկ ատեստավորում։ Փաստաթուղթը հրապարակվել է Մոսկվայի կառավարության պաշտոնական կայքում։
📌 Ատեստավորումը ներառում է տաքսու վարորդների գիտելիքները հետևյալ հարցերում՝
-
տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների տեղաբաշխում,
-
մշակութային ժառանգության օբյեկտներ,
-
բժշկական կազմակերպություններ,
-
կրթական հաստատություններ,
-
սպորտային օբյեկտներ,
-
պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքեր,
-
ինչպես նաև դրանց հասնելու ճանապարհները։
🚨 Բացի դրանից, վարորդը պարտավոր է իմանալ՝
-
ինչպես գործել արտակարգ իրավիճակներում,
-
ուղևորների և ուղեբեռի տեղափոխման կանոնները տաքսիով։