Telegram մեսենջերը նախատեսում է հինգ տարով թողարկել պարտատոմսեր՝ տարեկան 9% եկամտաբերությամբ, հայտնում է The Wall Street Journal՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ նրանց, այս կերպ ընկերությունը նախատեսում է ներգրավել առնվազն $1,5 միլիարդ։
Այս պարտատոմսերը կոնվերտացվող են, ինչը նշանակում է, որ ներդրողները կարող են ապագայում փոխակերպել պարտքը Telegram-ի բաժնետոմսերի, եթե մեսենջերը որոշի դուրս գալ բորսա (IPO)։ Նման հնարավորություններ արդեն տրամադրվել էին 2021 թվականին թողարկված պարտատոմսերի դեպքում։
📌 Ստացված գումարները կուղղվեն 2021 թվականին թողարկված պարտատոմսերի մնացորդի մարմանը, որոնց մարումը նախատեսված է 2026 թվականի մարտին։ Այդ պարտատոմսերից արդեն մոտ $400 մլն Telegram-ն արդեն վերագնել է։
Ներդրողները և սպասվող շահառուները
- Telegram-ի արդեն գործող պարտատոմսերի սեփականատերեր, այդ թվում՝
- BlackRock (ամերիկյան ներդրումային ընկերություն)
- Mubadala (Աբու Դաբիի պետական ներդրումային ընկերություն)
- Նոր ներդրողների թվում հնարավոր է լինի նաև հեջ-ֆոնդ Citadel-ը։
Telegram-ի ֆինանսական ցուցանիշները
📌 2024 թվականին Telegram-ը առաջին անգամ ստացել է տարեկան շահույթ՝
👉 $540 մլն, մինչդեռ նախորդ տարի ունեցել էր $173 մլն վնաս։
📌 Եկամուտը աճել է՝
👉 $343 մլն-ից մինչև $1,4 մլրդ։
- Եկամուտների աղբյուրներ՝
- «Գործընկերություններ և էկոհամակարգ» — մոտ 50%
- Գովազդ — $250 մլն
- Վճարովի բաժանորդագրություններ — $292 մլն
Էկոհամակարգային եկամուտների մեջ մտնում են նաև մշակողները, ովքեր ստեղծում են մինի հավելվածներ Telegram-ի ներսում։
2025 թվականի կանխատեսումներով՝
- Telegram-ի շահույթը կհասնի $700 մլն–ի,
- իսկ եկամուտը՝ $2 մլրդ–ի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում