Zara-ի սեփականատեր Inditex-ը կվաճառի ռուսական բիզնեսը

1 Min Read

Աշխարհի խոշորագույն տեքստիլ մանրածախ առևտրով զբաղվող Inditex SA-ն համաձայնել է Ռուսաստանում իր բիզնեսը վաճառել Daher Group-ին՝ դուրս գալով ռուսական շուկայից:

Համաձայնագիրի արդյունքում Ռուսաստանում չեն կրճատվի զգալի թվով աշխատատեղեր։ Daher-ը նաև կստանձնի Inditex-ի խանութների լիզինգային պայմանագրերի մեծ մասը:

Inditex-ն ակնկալում է, որ առաջին կիսամյակում կստեղծվեն պահուստներ՝ ծածկելու համար Ռուսաստանից դուրս գալու հետևանքները։ Ընկերությունը հունիսին հայտնել էր, որ ստեղծել է 216 միլիոն եվրո (215 միլիոն դոլար) պահուստ Ռուսաստանում և Ուկրաինայում գործունեությունը փակելու համար:

Մարտին ընկերությունը հայտարարեց, որ փակում է իր բոլոր 502 խանութները Ռուսաստանում և դադարեցնում առցանց վաճառքը: Խմբի ընդհանուր շահույթի մոտ 8,5%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին, որը խանութների քանակով Inditex-ի երկրորդ խոշոր շուկան էր:

Համաձայնագրի պայմաններով՝ Daher-ը Ռուսաստանում կգործի սեփական ապրանքանիշով, սակայն եթե Inditex-ը ցանկանա ապագայում վերադառնալ երկիր, ապա գործարքը հնարավորություն է տալիս դա անել։

Daher-ը հիմնված է Արաբական Միացյալ Էմիրություններում և կապեր ունի Azadea լիբանանյան ընկերության հետ, որը կառավարում է Inditex-ը Մերձավոր Արևելքում:

 

Կիսվեք այս հոդվածով