Շվեդական Volvo ընկերությունը կրճատելու է 3,000 աշխատատեղ, որոնց մեծ մասը գրասենյակային աշխատակիցներ են, հայտնել է Reuters-ը։
Կրճատումները պայմանավորված են բիզնեսի վերակառուցմամբ, բարձր ծախսերով, էլեկտրամոբիլների նկատմամբ ցածր պահանջարկով, ինչպես նաև ԱՄՆ-ի մաքսատուրքերի վերաբերյալ անորոշությամբ։
Մեկ ամիս առաջ՝ 2025 թվականի ապրիլին, ընկերությունը ներկայացրել էր ծախսերի կրճատման ծրագիր՝ 18 միլիարդ շվեդական կրոնի (մոտ $1,9 միլիարդ) չափով և հայտարարել էր ներդրումների դադարեցման մասին։
Volvo-ն հայտարարել է, որ ընդհանուր առմամբ կրճատվելու է սպիտակ օձիքավոր աշխատողների 15%-ը։ Կրճատումների գրեթե երեք քառորդը կկիրառվի Շվեդիայում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում