Հայաստանում փողի զանգվածի ծավալների և փողի բազմարկչի դինամիկային կարող ենք ծանոթանալ ստորև․
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2025թ․ մարտին հունվարի համեմատ փողի զանգվածն աճել է ֏ 0․11 տրլն-ով, իսկ փետրվարի համեմատ՝ ֏ 0․09 տրլն-ով՝ կազմելով ֏ 5․9 տրլն։
2025թ․ մարտի վերջին դրամի ընդհանուր զանգվածում առավելագույն մասնաբաժին ունեցել են արտարժույթով ավանդների ծավալները՝ 32%։
Երկրորդ հորիզոնականում են ժամկետային ավանդները (դրամով), որոնց ծավալների մասնաբաժինը 2025թ․ մարտի վերջի դրությամբ կազմել է 31%։
Նվազագույն մասնաբաժիններ ունի բանկային համակարգից դուրս կանխիկ դրամը՝ 14%, և ցպահանջ ավանդներինը (դրամով)` 24%։
Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ArcaPay համակարգին
Հետաքրքիր վարքագիծ է արձանագրել փողի բազմարկիչը․, որը 2025թ․ մարտի վերջին 2․90 մակարդակում էր՝ հունվարի համեմատ աճելով 0․44-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում