Ազգային ժողովը մայիսի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունել է ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծը։
Խոսքը «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի մասին է։ Մասնավորապես, առաջարկվում է ներմուծվող ցեմենտի մաքսատուրքը մեկ տոննայի համար 2-ից դարձնել 8 հազար դրամ։
Հիշեցնենք, որ ներկրվող ցեմենտի 14 հազար դրամ տուրքը սահմանվել է դեռեւս 2021թ.։ Միեւնույն ժամանակ, կլինկերի (ջարդման ենթակա ցեմենտի հումքի) տուրքը կազմել է 2 հազար դրամ մեկ տոննայի դիմաց։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում