Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2025 միջոցառմանը

1 Min Read

Տարածաշրջանի խոշորագույն առցանց առևտրի հարթակներից մեկը՝ Wildberries-ը, առաջին անգամ Հայաստանում կմասնակցի E-Logi Fest 2025 միջոցառմանը, որը նվիրված է լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի և նորարարական լուծումների զարգացմանը։

E-Logi Fest 2025-ը կանցկացվի մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Միջոցառման ընթացքում կհանդիպեն ոլորտի առաջատար ընկերությունների, պետական կառույցների ներկայացուցիչներ և միջազգային կազմակերպությունների գործընկերներ՝ քննարկելու ժամանակակից մարտահրավերներն ու համագործակցության հնարավորությունները։

Wildberries-ը համաժողովի շրջանակում հանդես կգա ելույթով՝

«Աճի հարթակ․ ինչպես է Wildberries-ը աջակցում արտահանողներին և փոքր ու միջին բիզնեսներին»։

Խոսնակն է՝ Էլինա Պետրոսյանը, Wildberries Armenia-ի կառավարական հարաբերությունների տնօրեն (GR տնօրեն)։

Տաղավարային ցուցադրության շրջանակում Wildberries-ի կներկայանա երեք առանցքային ուղղությամբ.

PRO Wildberries ձեռներեցության զարգացման և աջակցության կենտրոն. սրահում գործելու է տեղեկատվական անկյուն, որտեղ այցելուները կկարողանան ստանալ խորհրդատվություն համագործակցության հնարավոր ձևաչափերի վերաբերյալ։

Wildberries-ը՝ որպես հարթակ հայկական արտադրանքի միջազգային առաջխաղացման համար. ընկերությունը կներկայացնի իր աջակցման գործիքակազմը՝ նոր բրենդների ներգրավման և արտահանման խթանման նպատակով։

Հայաստանը՝ որպես միջազգային բիզնեսի ռազմավարական կենտրոն՝ Wildberries-ի օրինակով. կքննարկվեն տարածաշրջանային բիզնես համագործակցության և միջազգային կապերի ընդլայնման հնարավորություններ։

Հրավիրում ենք ընկերություններին, արտադրողներին և ոլորտային կառույցների ներկայացուցիչներին այցելել Wildberries-ի A9 տաղավար E-Logi Fest 2025-ում՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու և տեղում խորհրդատվություն ստանալու համար։

Եթե ցանկանում եք նախապես ներկայացնել առաջարկներ կամ կազմակերպել հանդիպում միջոցառման օրերին, կարող եք գրել մեզ՝ pr@wildberries.am։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով