Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է «պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցություն հաստատելու և զենքի համատեղ արտադրություն սկսելու» իր պատրաստակամության մասին։
«Եթե երկրները չեն արտադրում իրենց սեփական զենքը, ինչ-որ մեկը կանի դա, և մենք ստիպված կլինենք գնել նրանցից։ Եթե մենք ստիպված ենք զգալի միջոցներ ծախսել պաշտպանության վրա, ապա եկեք անենք այն, ինչ կարող ենք՝ արտադրենք մեր կարիքները բավարարող արտադրանք։ Նման համագործակցությունը թույլ կտա մեզ խուսափել այլ խոշոր գործընկերներից, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքից կախվածությունից», — նրա խոսքերն են մեջբերում հայկական լրատվամիջոցները։
Ֆիցոն նաև գոհունակություն է հայտնել Փաշինյանի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացի վերաբերյալ գնահատականը լսելու կապակցությամբ։ Նա վստահեցրել է, որ այս տեղեկատվությունը շատ արժեքավոր է իր համար՝ խոստանալով այն կիսել Եվրոպական Միության իր գործընկերների հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում