Գերմանիայի կառավարությունը ենթադրում է, որ «Հյուսիսային հոսք» գազատարը ընդհանրապես չի գործարկվի։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Մայերը։
«Կառավարության դիրքորոշումը «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ չի փոխվել։ «Մենք չենք ենթադրում, որ այն կաշխատի», — ասել է Մայերը։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կողմ է «Հյուսիսային հոսք» նախագծի դեմ ԵՄ-ի հնարավոր նոր պատժամիջոցներին, քանի որ եվրոպական մակարդակով խողովակաշարերի վերականգնման արգելքի ներդրումը կփակեր նախագծի ճակատագրի հարցը Գերմանիայի ներքին քաղաքականության մեջ։
«Հյուսիսային հոսքի» նկատմամբ ԵՄ պատժամիջոցները կարող են թիրախավորել խողովակաշարերը շահագործող ընկերությունը կամ այլ ընկերություններ, որոնք կարող են ստանձնել դրանց կառավարումը և վերականգնողական աշխատանքները, ասել է «FT»-ի աղբյուրներից մեկը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում