Արհեստական բանականությունը արագ տեմպերով ներխուժում է մեր առօրյա։ Մի քանի տարի հետո ԱԲ-ի առկայությունն ու անհրաժեշտությունը և դրանից կախվածությունը մեր կյանքում կդառնա այնքան սովորական, որքան բջջային հեռախոսների դեպքում է։
Չնայած ԱԲ-ի հնարավոր վտանգների մասին հնչեցրած ահազանգներին՝ մարդկությունը շարունակում է միլիարդավոր դոլարներ ծախսել՝ փորձելով արհեստական բանականության միջոցով շրջադարձային փոփոխություններ մտցնել այսօրվա իրականությունում։
Արհեստական բանականությունը նոր հեռանկարներ է բացում աշխատաշուկայում, բժշկությունում և բազմաթիվ այլ ոլորտներում։ ԱԲ զարգացման հեռանկարներից չեն հրաժարվում աշխարհի առաջատար քաղաքները, ավելին` դրանցից մի քանիսը վենչուրային ներդրումների զգալի հատված է տրամադրում արհեստական բանականության պրոդուկտների թողարկմամբ զբաղվող ընկերություններին։
Վրոնշյալ քաղաքների թոփ տասնյակը ներկայացված է ստորև․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024 և 2025 թթ. վենչուրային ներդումների կամ ֆինանսավորման 66%-ը Պեկինում ուղղվել է արհեստական բանականության պրոդուկտների թողարկմամբ զբաղվող ընկերություններին։
Երկրորդ տեղում է հայտնվել Սիլիկոնային հովիտը, որտեղ վենչուրային ֆինանսավորման 62%-ն է տրվում վերոնշյալ ընկերություններին։
Երրորդ հորիզոնականում Տորոնտո/Վոթերլու քաղաքներն են՝ 50% ցուցանիշով։ Որքան էլ տարօրինակ թվա, բերված ցուցակի վերջին տեղում է հայտնվել Նյու Յորքը, որտեղ վենչուրային ֆինանսավորման ընդամենը 14%-ն է ուղղվել արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում