Իրանական գործակալությունները հայտնում են, որ Իրանում բնակվող աշխարհի ամենակեղտոտ մարդը մահացել է 60 տարվա մեջ առաջին անգամ լողանալուց 3 ամիս հետո։ Պատկերացրեք, որ աշխարհի ամենակեղտոտ մարդն ընդամենը 94 տարեկան էր։ Համեմատականներ անցկացնելով բարեկեցիկ մարդկանց կյանքի տևողության հետ՝ զարմանալ կարելի է, թե այդ ինչպես կարողացավ այդքան երկար տարիներ ապրել մի մարդ, ով օգտագործում էր ամենաանորակ սնունդը և խմում էր կոյուղաջուր, իսկ բարեկեցիկ մարդիկ նույնիսկ չեն կարողանում հաղթահարել 60, 70 կամ 80 տարեկան շեմը։
Այս տարբերությունները խոսում են մարդու կյանքի տևողության վրա ազդող բազմաթիվ գործոնների մասին, որոնցից յուրաքանչյուրն իր որոշակի հետքն է թողնում մարդկանց կյանքի տևողության վրա։ Այս առումով հետաքրքիր է հասկանալ` որքան է փոխվել մարդկության կյանքի միջին տևողությունն աշխարհում՝ վերջին 41 տարվա ընթացքում․
Գծապատկեր 1․ Կյանքի միջին տևողությունն աշխարհում 1960-2022 թվականներին
2020 թ․-ի դրությամբ աշխարհում մարդու կյանքի միջին տևողությունը կազմում է 73 տարի։ Այն պարագայում, երբ դեռևս 41 տարի առաջ կյանքի տևողությունը միջինում կազմում էր 53 տարի։ Արդյունքում ստացվում է, որ աշխարհի բնակչության կյանքի միջին տևողությունը վերջին 41 տարվա ընթացքում աճել է 20 տարով։
Այս միջին ցուցանիշից էականորեն ցածր արդյունք են արձանագրել հետևյալ երկրները․
Գծապատկեր 2․ Վերջին 41 տարում կյանքի միջին տևողության նվազագույն աճ արձանագրած երկրները
Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, վերջին 41 տարում կյանքի միջին տևողության նվազագույն աճերը դիտվել են՝
- Ուկրաինայում՝ 2,9 տարի
- Բուլղարիայում՝ 4,4 տարի
- Լիտվայում՝ 5,1 տարի
Առավելագույն աճ արձանագրվել է ստորև ներկայացված հետևյալ երկրներում․
Գծապատկեր 3․ Վերջին 41 տարում կյանքի միջին տևողության առավելագույն աճ արձանագրած երկրները
Վերջին 41 տարում աշխարհի բնակչության կյանքի տևողության միջին աճը էականորեն գերազանցել են՝
- Եմենում՝ 36,3 տարի
- Բութանում՝ 37,6 տարի
- Մալդիվներում՝ 41,9 տարի
Վերջինումս արձանագրվել է բնակչության կյանքի տևողության միջին մակարդակի առավելագույն աճը վերջին 41 տարում։
Վերջապես ուսումնասիրենք կյանքի տևողության փոփոխությունը ԵՏՄ անդամ և Հայաստանին հարևան երկրներում․
Գծապատկեր 4․ Վերջին 41 տարում կյանքի միջին տևողության աճը ԵՏՄ անդամ և Հայաստանին հարևան պետություններում
Միանգամից արձանագրենք, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 2020 թ․-ին 1960 թ․-ի համեմատ աճել է ընդամենը 9,3 տարով։ Մեր հարևաններից տպավորիչ աճ են արձանագրել՝
- Թուրքիան՝ 32,6 տարի
- Իրանը՝ 31,9 տարի
ԵՏՄ անդամ պետությունների պարագայում վերջին 41 տարում կյանքի միջին տևողության նվազագույն աճ դիտվել է ՌԴ-ում՝ 5,3 տարի, իսկ առավելագույն աճը պատկանում է Ղրղզստանին՝ 15,7 տարի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում