ՔԿ-ից 590 հազար դոլարի հափշտակության գործով 2 անձ է կալանավորվել

0 Min Read

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին  հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Օրեր առաջ կոմիտեն տեղեկացրել էր բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը, ՔԿ-ի ստորաբաժանումներից մեկից հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է, կան ձերբակալված անձինք:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով