2025 թվականի աշնանից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի օրենք, ըստ որի՝ քաղաքացիները չեն կարող ունենալ մեկ անձի անունով բացված ավելի քան 20 բանկային քարտ։ Այս մասին հաղորդում է «Известия»-ն։
Ըստ նոր օրենքի՝ նախատեսված են երկու սահմանաչափեր.
-
մինչև 20 քարտ՝ տարբեր բանկերում,
-
մինչև 5 քարտ՝ մեկ բանկում։
Սահմանափակման գաղափարը պատկանում է Ռուսաստանի կենտրոնական բանկին։ Պետդումայի ֆինանսական շուկայի կոմիտեի ղեկավար Անատոլի Աքսակովը նշել է, որ այս քայլը կօգնի պայքարել խարդախների դեմ։ Ըստ նրա, շորթողները զանգահարում են քաղաքացիներին, համոզում են բացել նոր բանկային քարտ և փոխանցել դրա տվյալները։ Այնուհետև այդ քարտերը օգտագործվում են նախկինում գողացված միջոցները լվանալու նպատակով։
Աղբյուրը նշում է, որ սահմանաչափերը կսկսեն գործել «աշնանը», սակայն հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Նախաձեռնությունը նախատեսվում է ներկայացնել Պետդումա հունիսին։ Ըստ լրատվամիջոցների՝ դրա ընդունման համար շատ ժամանակ չի պահանջվի։
Անցյալում որոշ ռուսական բանկեր արդեն կիրառել են նման սահմանափակումներ։ Օրինակ՝ «Աբսոլյուտ» և «Սովկոմբանկ» բանկերում հաճախորդները չեն կարող իրենց անունով բացել ավելի քան 5 քարտ։
Վիճակագրության համաձայն՝ ռուսաստանցիները միջինում ունեն 3-4 բանկային քարտ։ Վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանում բանկային քարտերի քանակը աճել է 2-3 անգամ։ Ամեն տարի երկրում թողարկվում է ավելի քան 500 հազար նոր բանկային քարտ։
Ֆինանսական գրագիտության զարգացման ասոցիացիայի տնօրեն Վենիամին Կագանովը կարծում է, որ առանց այդ էլ քաղաքացիները չպետք է ունենան չափից շատ քարտեր, քանի որ բանկերը հաճախ են փոխում սպասարկման պայմանները, իսկ հաճախորդները չեն հասցնում հետևել դրան, ինչի արդյունքում ստիպված են լինում վճարել ավելորդ միջնորդավճարներ։
Ավելի վաղ ռուսաստանցիներին զգուշացրել էին նաև «անվտանգ վճարումների» միջոցով բանկային տվյալների գողության մասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում