ՀՀ կառավարության մայիսի 22-ի № 619-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N 1815-Ն որոշումը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: