«Ֆերարի»-ի բոլիդը, որի վրա գերմանացի Միխայել Շումախերը հաղթել է Մոնակոյի և Հունգարիայի Գրան-պրիների ժամանակ 2001 թվականի Ֆորմուլա-1 աշխարհի առաջնությունում, վաճառվել է 18,7 միլիոն դոլարով։ Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը։
Բոլիդը վաճառվել է աճուրդում, որը կազմակերպվել է Մոնակոյի Գրան-պրիից առաջ՝ հենց այն հանգստյան օրերին, երբ անցկացվում է մրցաշարը։ Վաճառված բոլիդը դարձել է ամենաթանկարժեքը Շումախերի վարած մեքենաների շարքում։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2022 թվականին՝ $13,2 մլն:
Շումախերը այժմ 56 տարեկան է։ Նա յոթակի աշխարհի չեմպիոն է Ֆորմուլա-1-ում և համարվում է պատմության լավագույն ավտոմրցարշավորդներից մեկը։ Գերմանացին Ֆորմուլա-1-ի մի շարք ռեկորդների հեղինակ է՝
-
ամենաշատ արագ շրջագայություններ՝ 77,
-
ամենաշատ անընդմեջ տիտղոսներ՝ 5։
Նա զբաղեցնում է երկրորդ տեղը՝
-
հաղթանակների քանակով՝ 91,
-
պոդիումների քանակով՝ 155,
-
պոլ-պոզիցիաների քանակով՝ 68,
զիջելով միայն բրիտանացի Լյուիս Հեմիլթոնին։