Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ:
Վերջին զանգյան շնորհավորանքների և երգերի ֆոնին, լարված օր են ունեցել ոստիկանները: Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ Երևանում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, 78-ի ղեկին եղել են անչափահասներ:
Հիմա հաշվենք գնաճը Հայաստանում: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ. հունվար-ապրիլին սպառողական գներն աճել են 3.2%-ով։ Միրգը թանկացել է 13.6%, բանջարեղենը՝ 28%, կարագը 12.8%: Ամենամեծ գնաճը գրանցվել է կարտոֆիլի ոլորտում՝ 41.4%:
Գները թանկանում են, իսկ Կառավարությունը շարունակում է ներկայացնել ՀՆԱ աճը: 2025թ. առաջին եռամսյակում մեր երկրի ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 117 մլրդ 693.4 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.2%-ով։
Ի դեպ, ըստ վերջին տվյալների՝ մեր տարածաշրջանում տնտեսության ստվերի մակարդակով Հայաստանն առաջին հորիզոնականում է` ՀՆԱ-ի շուրջ 22% արդյունքով։Երկրորդ տեղում Ադրբեջանն է` 19%, երրորդում՝ Վրաստանը 18% արդյունքով:
2025թ․ ապրիլի վերջի դրությամբ ՀՀ֊ում կին վարկառուների մասնաբաժինը կազմել է 51%, իսկ տղամարդ վարկառուներինը՝ 49%։ Սպառողական և այլ վարկեր ունեցող անձանց թվաքանակը կազմել է 872,057 մարդ, իսկ հիպոթեքային վարկեր ունեցողների թվաքանակը՝ 80,744։
Եվ վերջում՝ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2025 թ. ապրիլ ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը Հայաստանում կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում