Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հերքել է այն տեղեկությունը, թե իբր մտադիր է աշխատանքից հեռացնել ընկերության աշխատակիցների մեծ մասին այն գնելու դեպքում, գրում է Bloomberg-ը։
«Չորեքշաբթի օրը Twitter ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Իլոն Մասկը հայտարարել է, որ չի նախատեսում կրճատել անձնակազմի 75 %-ին, երբ ստանձնի ընկերության ղեկավարումը»,- գրում է գործակալությունը։
Ավելի վաղ The Washington Post թերթը հայտնել էր, որ ամերիկացի ձեռնարկատերը Twitter-ը 44 միլիարդ դոլարով ձեռք բերելուց հետո մտադիր է զգալիորեն կրճատել անձնակազմը։ Միաժամանակ հստակեցվել էր, որ նույնիսկ գործարքը չկայանալու դեպքում ընկերությունը պետք է ենթարկվի լայնածավալ կրճատումների։ Twitter-ի ղեկավարները, իբր, ցանկանում են կրճատել աշխատավարձի ֆոնդը, ինչը կհանգեցնի աշխատողների մոտ մեկ քառորդի կրճատմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում