Վրաստանը արգելք է սահմանել ռուսների և բելառուսների մուտքի համար

1 Min Read

Վրաստանի Ներքին գործերի նախարարության ծառայության գործակալությունը հաստատել է, որ երկրում ուժի մեջ է մտել Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիների համար մարդատար ավտոմեքենաների և հատուկ սարքավորումների արտահանման արգելքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Վրաստանը այս սահմանափակումները մտցրեց մայիսի 15-ին՝ Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները, մասնավորապես՝ պատժամիջոցների 11-րդ փաթեթը կատարելու համար, որի համաձայն՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին «արգելվում է ավտոմեքենաները վերաարտահանել երրորդ երկրներ»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի բանկը սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հաճախորդների համար՝ 300 եվրոյից ավելի արժողությամբ շքեղության իրեր գնելու հարցում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով