Միացյալ Նահանգները կարող է հունիսի վերջից մաքսատուրքեր սահմանել Apple-ի, Samsung-ի և սմարթֆոնների այլ արտադրողների նկատմամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփին հարցրել են, թե արդյոք Apple-ի վրա 25 տոկոս մաքսատուրքերի հնարավոր ներդրման մասին նրա վերջին գրառումը նշանակում է, որ դրանք չեն ազդի սմարթֆոնների այլ արտադրողների վրա։
«Նրանցից [ընկերություններից] ավելին կլինի։ Դրանց թվում կլինեն Samsung-ը և այլ ընկերություններ, որոնք արտադրում են այս արտադրանքը, հակառակ դեպքում դա անարդար կլինի», — ասաց ամերիկացի առաջնորդը։
Միաժամանակ Թրամփը խոստովանեց, որ մաքսատուրքերը կներդրվեն հաջորդ ամսվա վերջին։
«Կարծում եմ՝ մենք այն պատշաճ կերպով կհաստատենք հունիսի վերջին», — շարունակեց նա՝ բացատրելով, որ մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե էլեկտրոնիկայի արտադրողները գործարանները տեղափոխեն Միացյալ Նահանգներ։
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հաղորդագրություն էր հրապարակել՝ պահանջելով, որ Apple-ը iPhone-ի արտադրությունը տեղափոխի ԱՄՆ՝ սպառնալով հակառակ դեպքում մաքսատուրքեր սահմանել։ Նրա խոսքով՝ տուրքի չափը կարող է լինել ոչ պակաս, քան 25%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում