38-ամյա կինը ձերբակալվել է Եվրոլիգայի «Չորսի եզրափակչի» տոմսերի խարդախության սխեմայի շրջանակում առնվազն 50 զոհից ավելի քան 160 հազար եվրո խաբեությամբ կորզելու մեղադրանքով․ հայտնում է Kathimerini-ն։
Հետաքննիչների տվյալներով՝ կինը առնվազն 2024 թվականի մայիսից ներկայացել է որպես տուրիստական գործակալ և լրագրող՝ համոզելով իր զոհերին, որ կարող է կազմակերպել ճամփորդություններ շուկայում առկա գներից զգալիորեն ցածր գներով։
Վերջին օրերին նրան մեղադրում են Աբու Դաբիում «Պանատինաիկոս»-ի և «Օլիմպիակոս»-ի մասնակցությամբ անցկացվող բասկետբոլի Եվրոլիգայի «Չորսի եզրափակչի» խաղարկության տոմսերին առնչվող խարդախություն կազմակերպելու մեջ։ Իր զոհերին կինը վստահեցրել է, որ կարող է խաղերի տոմսեր գնել և էժան ուղևորություններ առաջարկել դեպի Աբու Դաբի և հակառակ ուղղությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում