Երբեմն փոթորիկները օգտակար են մարդու համար. նրանք մի փոքր կքրքրեն հոգիդ, բայց նաև դուրս կհանեն ամբողջ կեղտը․ իմաստուն մտքեր

1 Min Read

Ամենակարևորը հոգում կարգուկանոն հաստատելն է։ Հետևում ենք երեք «չ»-ին՝ չբողոքել, չմեղադրել, չարդարանալ։

Ջորջ Բեռնարդ Շոո

Հոգու դուռը, ինչպես տան դուռը, պետք է փակ պահել։ Բաց դռնից սառը քամի է փչում, ամեն տեսակ կեղտ է լցվում ու ներս են սողոսկում վատ մտադրություն ունեցող մարդիկ: Իսկ նա, ով շատ է ուզում ներս մտնել, քաղաքավարի կթակի։

Անհայտ հեղինակ

Ամենամեծ ատելությունն առաջանում է նրանց հանդեպ, ովքեր կարողացել են դիպչել սրտին, իսկ հետո թքել հոգու մեջ։

Էրիխ Մարիա Ռեմարկ

Երբեմն փոթորիկները օգտակար են մարդու համար. նրանք մի փոքր կքրքրեն հոգիդ, բայց նաև դուրս կհանեն ամբողջ կեղտը։

Էրսին Թեզջան

Մոտ է ոչ թե նա, ում ձեռքով կարող ես հասնել, այլ նա, ում հոգիդ է ձգվում։

Մայր Թերեզա

Եթե հոգին ձգվում է դեպի ինչ-որ մեկը, մի դիմադրիր: Նա միակն է, ով հստակ գիտի, թե մեզ ինչ է պետք։

Էրիխ Մարիա Ռեմարկ

Դու հոգի չունես: Դու հենց հոգին ես: Դու ունես մարմին։

Քլայվ Սթեյփլս Լյուիս

Իսկական երջանկություն է ունենալ մեկին, ում առջև դու կարող ես բացել հոգիդ՝ առանց վախենալու, որ քեզ կդավաճանեն և կծաղրեն։

Էրիխ Մարիա Ռեմարկ

Ճամփորդությունը դեպի քո հոգին միակ բանն է, որ կարևոր է: Եվ դու պետք է մենակ գնաս այնտեղ։

Ռեգինա Բրետ

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով