2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար

1 Min Read

Ամիօ բանկը Հայաստան է բերել դեմքի բիոմետրիկ ինֆորմացիայի վրա հիմնված նորարակական վճարման եղանակ FacePass-AMIO-ն։

FacePass-Amio նախագիծը նոր է, սակայն այն արդեն 2 մրցանակ է ստացել Mastercard ընկերության կողմից, որոնք հավաստում են արդյունավետ համագործակցության և Ամիօ բանկի՝ նորարարություններին ինտեգրվելու պատրաստակամության մասին։

Ամիօ բանկը 2024-ը ամփոփել է Acceptance Innovation մրցանակով, իսկ 2025-ը մեկնարկել կրկին FacePass-Amio նախագծի համար ստացած Excellence in Biometric Payment Solution մրցանակով։

FacePass-AMIO դեմքի վճարման եղանակից օգտվելու հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է ընդամենը 1 անգամ մուտք գործել գրանցման համակարգ, ստեղծել օգտահաշիվ և կցել Mastercard ընկերությանը պատկանող որևէ քարտ։

FacePass-AMIO վճարման եղանակից օգտվելն ամբողջովին անվճար է, իսկ վճարման պահին կստանաք 10% ղեղչ, որը կգումարվի խանութում գործող զեղչերին:

Ծանոթացեք վճարման եղանակի մանրամասներին այստեղ և վայելեք սուպեր նորարարական վճարումները կարծես 2050 թվականն է։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով