ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման և միաժամանակ գլոբալ բարձր գնաճային միտումները մեծ հարված են հասցնում մարդկանց բարեկեցությանը ողջ աշխարհում։ Շատ քիչ են այն երկրները, որոնք կկարողանան զերծ պահել սեփական բնակչությանը կենսամակարդակի նվազումից։ Այս իրավիճակը նաև մեր երկրում հանգեցնում է նրան, որ մարդիկ օգնության են դիմում բանկերին կամ ֆինանսական այլ կազմակերպություններին՝ վարկեր ստանալու ակնկալիքով։ Արդյունքում ստիպված են լինում գրավադրում իրականացնել։ Այս առումով Երևանում և ՀՀ մարզերում պատկերը հետևյալն է․

Գծապատկեր 1 Գրավադրման գործարքների թվաքանակն անշարժ գույքի շուկայում` Երևանում և մարզերում

2022 թ․-ի օգոստոսին

Վիճակագրության համաձայն՝ անշարժ գույքի գրավադրման գործարքների թվաքանակը  Երևանում 2022 թ․-ի օգոստոսին, 2021 թ․-ի օգոստոսի համեմատ, աճել է 36 %-ով, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ՝ 69 %-ով՝ կազմելով 1,341 միավոր։ Մյուս կողմից, ՀՀ մարզերում 2022 թ․-ի օգոստոսին, 2021 թ․-ի օգոստոսի համեմատ, գրավադրման գործարքների թիվն աճել է 15 %-ով, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ՝ 29 %-ով՝ կազմելով 1,564 միավոր։

Դիտարկենք 2022 թ․-ի օգոստոսի դրությամբ մարզերում գրավադրման գործարքների աշխարհագրության կառուցվածքը առավել մանրամասնորեն.

Գծապատկեր 2․ Անշարժ գույքի գրավադրման գործարքների ծավալների կառուցվածքը ՀՀ մարզերում 2022 թ․-ի օգոստոսին

2022 թ-ի օգոստոսին մարզերում արձանագրված գրավադրման 1,564 միավոր գործարքները պատկանում են՝

  • 39 %-ը՝ Կոտայքի
  • 28 %-ը՝ Լոռու
  • 18 %-ը՝ Արմավիրի
  • 15 %-ը՝ Արարատի
  • 9 %-ը՝ Տավուշի
  • 8 %-ը՝ Շիրակի մարզերին:

Նկատենք, որ գրավադրման գործընթացում անշարժ գույքը հանդես է եկել տարբեր տարատեսակներով, որոնց մասով առկա է հետևյալ վիճակագրությունը․

Գծապատկեր 3․ Գրավադրված անշարժ գույքը`ըստ տեսակների` ք. Երևանի և ՀՀ մարզերի կտրվածքով

2022 թ․-ի օգոստոսի դրությամբ

ՎԿ տվյալների հիման վրա կատարված հաշվարկների համաձայն՝ Երևանում գրվադրված անշարժ գույքի մոտ 65 %-ը վերաբերում է բազմաբնակարան շենքի բնակարաններին, մոտ 14 %-ը՝ բնակելի տներին, և մոտ 10 %-ը՝ հասարակական նշանակության շինություններին։ Մարզերում գրավադրված անշարժ գույքի 27 %-ը վերաբերում է բազմաբնակարան շենքի բնակարաններին, 28 %-ը՝ բնակելի տներին, և 33 %-ը՝ հողին: Մարզերում գրավադրված ավտոտնակների մասնաբաժինը կազմել է 0,2 %, Երևանում՝ 3 %:

Կիսվեք այս հոդվածով