Ուկրաինան կոչ է անում Եվրամիությանը ռուսական նավթի առավելագույն գինը նվազեցնել մինչև 30 դոլար մեկ բարելի համար։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ։
«Ռուսական նավթի առավելագույն գինը պետք է լինի 30 դոլար», — ընդգծել է նա՝ հավելելով, որ Եվրամիությունը պետք է անցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթից այն կողմ։
Սիբիգայի խոսքով՝ Մոսկվայի վրա ճնշումը պետք է ուժեղացվի, քանի որ «Պուտինը շարունակում է այս պատերազմը՝ նա պատերազմ է ուզում»։ Նախարարը նշել է, որ
«Ուկրաինան խոչընդոտ չէ պատերազմի ավարտի համար», սակայն, նրա կարծիքով, «Եվրոպային անհրաժեշտ է լիակատար դիվանագիտական մոբիլիզացիա՝ ռուսական ագրեսիան զսպելու և մայրցամաքում խաղաղությունը վերականգնելու համար»։
Այս շաբաթ Եվրամիությունը նախատեսում է առաջարկել G7 երկրներին ռուսական ծովային նավթի գնի առաստաղը բարելի համար 60 դոլարից իջեցնել մինչև 50 դոլար՝ որպես սահմանափակումների նոր փաթեթի մաս։ Քննարկվում է նաև պատժամիջոցների ցանկը ընդլայնելու՝ այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերը ներառելու և Ռուսաստանի ռազմական ջանքերը սատարող երրորդ երկրների բանկերի նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում