ԵՄ-ն հարկ կսահմանի առցանց գնված ապրանքների համար

1 Min Read

Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է հարկ սահմանել առցանց պատվիրված և համայնք ներմուծվող ապրանքների վրա երրորդ երկրներից, հիմնականում՝ Չինաստանից։

Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին և նախագծի առաջարկին։

Նախագծում տուրքի կոնկրետ չափը չի նշվում, սակայն եվրոպացի պաշտոնյաները ենթադրում են, որ այն կկազմի մոտ 2 եվրո յուրաքանչյուր ծանրոցի համար։

Միջոցների մի մասը կուղղվի մաքսային ծախսերը հոգալուն, մնացածը՝ ԵՄ բյուջե։ Նախաձեռնությունը, ըստ գնահատականների, տարեկան միլիարդավոր եվրոներ կբերի։

Ամեն տարի ԵՄ-ն ներմուծում է մոտ 4.6 միլիարդ ապրանք, որոնք քաղաքացիները պատվիրում են ինտերնետի միջոցով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով