Թրամփը արձագանքել է Զելենսկու՝ ավելի խիստ պատժամիջոցների կոչին

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչերին՝ խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է, որ նման որոշումները կմնան բացառապես իր իրավասության շրջանակներում։

«Դա իմ որոշումը կլինի։ Եվ ոչ մեկի», — ընդգծել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով լրագրողների խնդրանքը՝ գնահատելու Զելենսկու հայտարարությունները։

«Տեսնենք, թե ինչպես կվարվի Ռուսաստանը։ Կտեսնենք, թե ինչ կլինի», — հավելել է նա։

Թրամփը նաև նշել է, որ նախօրեին արդյունավետ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և մի շարք եվրոպացի առաջնորդների հետ։

«Կարծում եմ, որ երեկ՝ մայիսի 19-ին, մենք շատ լավ զրույցներ ունեցանք», — ընդգծել է նա։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով