Տարբեր տնտեսություններում գնաճային ճնշումներում զգալի դերակատարում ունեն փողի առաջարկը և ՀՆԱ-ի ծավալները։ Դրանց ոչ բալանսավորված փոփոխության պարագայում կարող են գնաճային ռիսկեր առաջանալ, որոնք զգալի հարված կհասցնեն տնտեսությանը։
Այս առումով հետաքրքիր է համաշխարհային տնտեսության մակարդակով ուսումնասիրել գլոբալ փողի առաջարկ/ՀՆԱ հարաբերակցության դինամիկան տևական ժամանակահատվածում․
Դեռևս 1995թ․ գլոբալ փողի առաջարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր 70%։ Այնուհետև նկատվում է որոշակի տատանումներով հաստատուն աճ։
Առաջին անգամ գլոբալ փողի առաջարկ/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցեց 100%-ը 2009թ․ ճգնաժամի ժամանակ՝ կազմելով 103%։ Մինչև 2019թ․ գլոբալ փողի առաջարկ/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում էր 100% և 2019թ․ հասավ 115% մակարդակին։
Այնուհետև մոտեցավ կորոնավիրուսային ճգնաժամը, որի ընթացքում և հատկապես 2020թ․ գլոբալ փողի առաջարկ/ՀՆԱ հարաբերակցությունը հասավ առավելագույն մակարդակին՝ 139%` գերազանցելով բոլոր սպասումները։
Սակայն 2024թ․ արդեն դիտվում է ցուցանիշի նվազում և ցուցանիշի փաստացի մակարդակը կազմում է 118%։ Փաստացի կրկին ձևավորվել է նախակորոնավիրուսային ժամանակահատվածում դիտված պատկերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում