«Գազպրոմ» ընկերության բաժնետոմսերի գինը Մոսկվայի բորսայում մեկ րոպեում աճել է ավելի քան 3.5%՝ վկայում են առևտրային տվյալները։
Ըստ տվյալների՝ Մոսկվայի ժամանակով 11:01-ին, «Գազպրոմ»-ի բաժնետոմսերը նվազել էին 0.49%-ով՝ հասնելով 136.41 ռուբլու։ Սակայն արդեն 11:02-ին բաժնետոմսերը անցել են աճի և բարձրացել մինչև 141.99 ռուբլի՝ աճելով 3.57%-ով։ Հետագայում աճի տեմպերը նվազել են, և 11:35-ի դրությամբ բաժնետոմսերն արժեցել են 138.3 ռուբլի՝ 0.88% աճով։
Մայիսի 21-ին «Գազպրոմ»-ի տնօրենների խորհուրդը նիստի ընթացքում կքննարկի հունիսի վերջին կայանալիք տարեկան բաժնետերերի ժողովի օրակարգը, ինչպես նաև 2024 թվականի դիվիդենտների վերաբերյալ առաջարկությունները։