ԱՄՆ դեսպանատանը հարցազրույցի ամրագրման համակարգն ապաակտիվացված է. նորը կգործարկվի մայիսի 30-ին

2 Min Read

Մայիսի 30-ից Միացյալ Նահանգների դեսպանատունը գործարկելու է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Հարցազրույցի ամրագրման համար նախկինում օգտագործվող համակարգն ապաակտիվացված է։ Կայքէջը հասանելի է միայն ընթերցման ռեժիմով, հետևաբար դրա միջոցով այլևս հնարավոր չէ՝
• հարցազրույցի օր ամրագրել,
• սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել,
• հարցազրույցին չներկայանալու մասին (no show) հայտ ներկայացնել,
• հարցազրույցի ավելի վաղ օր հայցել։
Նոր համակարգը գործարկվելու է մայիսի 30-ին։ Մայիսի 30-ին հրապարակվելիք ցուցումները կօգնեն տեղափոխել ձեր հաշիվը նոր համակարգ:
«Եթե ունեք ամրագրած հարցազրույցի օր, ներկայացեք ձեր հարցազրույցին սովորական կարգով։
Մինչև մայիսի 29-ը ներառյալ դուք կարող եք փաստաթղթեր ներկայացնել UMAKS սուրհանդակային ծառայության միջոցով (առանց սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագրի)` ներկայացնելով ձեր անձնագիրը և անձնագրի պատճենը:
Դուք կարող եք լիազորել երրորդ անձին հանձնել և վերցնել ձեր փաստաթղթերը/անձնագիրը՝ տրամադրելով նրանց ստորագրված լիազորագիր, որը պարունակում է տվյալ անձի ամբողջական անունը և ձեր անձնագրի պատճենը:
Ուշ եք ներկայացրել ձեր DS-160-ը, և ձեր հարցազրույցը չի՞ կայացել: Գրանցվեք մայիսի 30-ից հետո՝ հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգում՝ «չեմ ներկայացել հարցազրույցին» (no-show) խնդրելու համար:
Առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունե՞ք։ Հետևե՛ք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։
Շուտով լրացուցիչ ցուցումներ կհրապարակվեն նոր համակարգից օգտվելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով