Ճապոնիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է

2 Min Read

Ճապոնիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ապրիլին աճել է 2.48%-ով՝ համեմատած 2024 թ. նույն ժամանակահատվածի հետ և կազմել է 87.713 միլիարդ իեն (մոտ $607.6 մլն): Այս մասին վկայում են ճապոնական Ֆինանսների նախարարության հրապարակած վիճակագրական տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի հաշվարկները։

Ապրանքաշրջանառության հիմնական կատեգորիաներն են ճապոնական ավտոմեքենաները (20.15%) և ռուսական էներգակիրները (35.97%)։ Ավտոմեքենաների մատակարարումները Ռուսաստան կրճատվել են 19.4%-ով, իսկ պահեստամասերինը՝ 4.1%-ով։ Միաժամանակ, ռուսական հեղուկացված գազի և ածխի գնումներն աճել են համապատասխանաբար 22.2% և 10.5%-ով։ Ընդհանուր առմամբ՝ Ռուսասատանից ներմուծումը աճել է 5.6%-ով՝ հասնելով 57.177 միլիարդ իենի ($396.5 մլն)։

Բացի ածխից՝ Ճապոնիան 206%-ով ավելացրել է գունավոր մետաղների ներմուծումը, որոնք կազմում են Ռուսաստանի ներմուծման 15.3%-ը, սակայն 90.1%-ով կրճատել է չուգունի և պողպատի գնումները։ Այս ընթացքում 5.7%-ով աճել է ռուսական ձկան և ծովամթերքի ներմուծումը, որոնք կազմում են ներմուծման 18.8%-ը։ Ռուսական հացահատիկների ներմուծումն աճել է միանգամից 9110.7%-ով, սակայն այդ ապրանքախումբը կազմում է ընդամենը 0.8% ներմուծման մեջ։ Ռուսական փայտանյութի (ներմուծման 7.4%) ներմուծումը արժութային արտահայտությամբ աճել է 53.8%-ով։

Իսկ Ճապոնիայից դեպի Ռուսաստան արտահանումը, հակառակը, կրճատվել է 3%-ով՝ կազմելով 30.536 միլիարդ իեն (մոտ $211.7 մլն)։ Տրանսպորտային միջոցներից բացի, Ճապոնիան 42.4%-ով կրճատել է գեներատորների մատակարարումները։ Միաժամանակ, բժշկական սարքավորումների արտահանումը աճել է 367.8%-ով, իսկ պլաստմասսային արտադրանքինը՝ 3336%-ով, սակայն այս ապրանքախմբերը միասին կազմում են միայն Ճապոնիայից արտահանման 3.4%-ը։

Սննդամթերքի մատակարարումները արժութային արտահայտությամբ աճել են 793.3%-ով և կազմել են Ճապոնիայից Ռուսաստան արտահանման 12.2%-ը՝ նախորդ տարվա 1.3%-ի դիմաց։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով