Ներկայումս զգալի նշանակություն է տրվում միգրացիոն հոսքերի կառավարմանը։ Կան երկրներ, որտեղ դեմ չեն միգրացիային, միայն թե այն պետք է լինի թափանցիկ և կառավարելի։ Կան նաև այնպիսիք, որտեղ ատելություն է ձևավորվել սեփական հայրենիքը լքած և փաստացի այլ երկրի մշակույթը հարստացնող մարդկանց հանդեպ։
Այս առումով հրապարակվել է հետաքրքիր վիճակագրություն, որտեղ երևում է արտերկրում ծնված բնակչության մասնաբաժինը տվյալ երկրի բնակչության թվաքանակում․
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ Լյուքսեմբուրգի բնակչության շուրջ 51%-ը արտերկրում ծնվածներն են։ Վերջինս մի քանի անգամ գերազանցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD-ի) միջին ցուցանիշին, որը կազմում է 14․7%։
Երկրորդ տեղում է Շվեյցարիան. այստեղ բնակչության շուրջ 31%-ը կազմում են արտերկրում ծնվածները։
Երրորդ տեղում է Կանադան` 22% ցուցանիշով։
Հայաստանի դաշնակից Ֆրանսիայում արտերկրում ծնվածների մասնաբաժինը կազմել է մոտ 14%:
3․8% և 2․5% մասնաբաժիններով առաջատարների ցանկում են Հրվ․ Կորեան և Ճապոնիան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում