Մարդիկ, ինչպես միշտ, շարունակում են օգտվել բանկերի և վարկային կազմակերպությունների տարբեր ծառայություններից։ Վերջիններիս մեջ ներառված է վարկային միջոցների տրամադրումը։ Հայաստանում վարկային միջոցները տրամադրվում են զգալիորեն բարձր տոկոսադրույքներով։ Հնարավոր է` տնտեսության ներկայիս պայմաններում վարկային ռեսուրսների բարձր տոկոսադրույքները հիմնավորված են, սակայն սովորական վարկառուների համար դրանք չափազանց բարձր են, և շոշափելի ֆինանսական բեռ են քաղաքացիների բյուջեի համար։
Առաջինը Հայաստանում. միջազգային դրամական փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ և ԱՄԷ աննախադեպ պայմաններով
Հետաքրքիր է ուսումնասիրել վարկառուների թվաքանակը Հայաստանում․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ ապրիլի վերջի դրությամբ ՀՀ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկեր ստացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այդ թվում անհատ ձեռնարկատերերի) քանակը կազմել է 894,430 մարդ։ Նկատենք, որ այս թվաքանակը կարծես աճման միտում է ցուցաբերել։ Ընդ որում՝ 2025թ․ ապրիլի վերջի դրությամբ կին վարկառուների մասնաբաժինը կազմել է 51%, իսկ տղամարդ վարկառուներինը՝ 49%։
Նկատենք, նաև, որ 2025թ, ապրիլի վերջի դրությամբ սպառողական և այլ վարկեր ունեցող անձանց թվաքանակը կազմել է 872,057 մարդ, իսկ հիփոթեքային վարկեր ունեցողների թվաքանակը՝ 80,744։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում