Նավթի գները երկուշաբթի անկում ապրեցին՝ պայմանավորված երկու հիմնական գործոնով՝ Moody’s-ի կողմից ԱՄՆ-ի սուվերեն վարկային վարկանիշի իջեցմամբ և Չինաստանից ստացված թույլ տնտեսական տվյալներով։
ԱՄՆ վարկային վարկանիշը ուրբաթ օրը իջեցվել է պետական պարտքի աճի պատճառով, որը հասել է 36 տրիլիոն դոլարի, ըստ Moody’s-ի։ Դա ռիսկեր է ներկայացնում նախագահ Դոնալդ Թրամփի հարկերի կրճատման ծրագրերի համար։
Միևնույն ժամանակ, Չինաստանի վիճակագրությունը ցույց է տվել արդյունաբերական արտադրության և մանրածախ վաճառքի աճի դանդաղում ապրիլին։ UBS-ի ներկայացուցիչ Ջովաննի Ստաունովոն նշեց, որ տվյալները բացասաբար են անդրադառնում նավթի գների վրա.
«Չինաստանից ստացված ավելի թույլ վիճակագրությունը լավ չէ նավթի գների համար, չնայած ես անկումը կանվանեի չափավոր», — ընդգծեց Ստաունովոն։
Երևանի ժամանակով ժամը 14:16-ի դրությամբ՝
Brent նավթի ֆյուչերսները նվազել են 1.18%-ով՝ հասնելով 64.64 դոլարի մեկ բարելի համար։
WTI նավթի ֆյուչերսները նվազել են 1.14%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 61.78 դոլարի։
Անցյալ շաբաթվա սկզբին նավթի գները բարձրացան ավելի քան 1%-ով, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Չինաստանը, որոնք աշխարհի խոշորագույն նավթ սպառողներն են, 90 օրով հետաձգեցին փոխադարձ մաքսատուրքերի բարձրացումը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մաքսատուրքեր կսահմանի այն առևտրային գործընկերների ապրանքների վրա, որոնք հրաժարվում են բարի կամքով բանակցություններ վարել։
Բացի այդ, Իրանի միջուկային բանակցությունների շուրջ անորոշությունը նույնպես սահմանափակում է նավթի գների անկումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում