Վիճակագրական կոմիտեի նոր տվյալները փաստում են, որ 2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձերը Հայաստանում աճել են 5․7%-ով՝ կազմելով ֏298,879։
Չնայած այս աճերին` գների ներկայիս մակարդակում անվանական աշխատավարձը մեծ մասամբ չի բավականացնում մարդկանց կենսական կարիքների հոգալու համար։ Նորմալ և բնականոն կենսապահովման համար անվանական աշխատավարձերը պետք է առնվազն բարձրացվեն 3-4 անգամ. այդպիսով միջին քաղաքացուն հասանելի կլինեն սնունդը, հագուստը, առողջապահությունը, կրթությունը և գոնե տարին մեկ անգամ հանգիստ ունենալու հնարավորությունը։ Անուշտ, կլինեն մասնագետներ, որոնք կպնդեն, որ նվազագույն զամբյուղի մեջ վերը թվարկվածներից շատ բաներ ներառված չեն, սակայն, այդուհանդերձ, ներկայիս անվանական աշխատավարձերի պարագայում քաղաքացիները, վճարելով իրենց կոմունալները, մարդլով վարկայոն պարտավորություններն ու պետական այլ վճարները, մի կերպ կարողանում են «փակել» ամիսը։ Իսկ ավելին իրագործելու համար մարդիկ դիմում են ֆինանսական կառույցներին կամ վաճառում են իրենց գույքը։
Տարբեր ոլորտներում անվանական աշխատավարձը տարբեր է։ Մասնավորապես, 2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ գյուղատնտեսությունում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է մոտ 17%-ով՝ կազմելով ֏208,141։
Արդյունաբերությունում անվանական աշխատավարձերն աճել են մոտ 9%-ով՝ հաստատվելով միջինում ֏266,293 մակարդակում։
Շինարարությունում 2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ դիտվել է աշխատավարձերի անկում 0,1%-ով` կազմելով ֏254,989։
Անվանական աշխատավարձերը մոտ 5%-ով աճել են ծառայությունների ոլորտում՝ 2025թ․ առաջին եռամսյակում կազմելով միջինում ֏310,200։
Կրթության ոլորտում երկնիշ գնաճ է գրանցվել Կապանում և Իջևանում. Ապրիլը`թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Անվանական աշխատավարձի խիստ տարբեր մակարդակներ են Երևանում և մարզերում․
Այսպես, 2025թ․ առաջին եռամսյակում Երևանում անվանական աշխատավարձը միջինում կազմել է ֏347,002, որը 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 6%-ով։
Մարզերում 2025թ․ առաջին եռամսյակում ամենաբարձր աշխատավարձը հաստատվել է ֏306,283, որը 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել է մոտ 4%-ով։
Նվազագույն անվանական աշխատավարձը՝ ֏146,355, դիտվել է Գեղարքունիքի մարզում։ Վերջինումս միջին ամսական անվանական աշխատավարձի աճը կազմել է 4%։
2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձի ամենամեծ աճը՝ մոտ 9%-ով, դիտվել է Վայոց ձորի մարզում, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ֏191,364։
2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձի ամենամեծ անկումը՝ 0․6%-ով, դիտվել է Արագածոտնի մարզում, որտեղ աշխատավարձի մակարդակը հաստատվել է ֏157,078 մակարդակում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում